ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
27 Feb 2017

Հանրությունը պահանջ չունի, որ արդար, ազնիվ մարդիկ հայտնվեն ԱԺ-ում. Հայկ Մարության

Հանրությունը, ըստ դերասանի, պետք է պահանջի, համոզի, խնդրի ազնիվ ու արդար մարդկանց, որպեսզի նրանք հայտնվեն խորհրդարանում:

 

Hard Talk հաղարդման շրջանակներում Արման Սուլեյմանյանի հյուրն է դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Հայկոն անդրադառնում է սիթքոմերում կիրառվող բառապաշարին, որը քննադատվում է շատերի կողմից որակվելով, որպես ժառգոնային կամ գողական աշխարհում կիրառվող: «Եթե ես մարմնավորում եմ գողական աշխարհի ներկայացուցչի, ապա բնական է, որ պետք է խոսեմ տվյալ կերպարին հատուկ բառապաշարով»,- ընդգծում է դերասանը: Մարությանը անդրադառնում է նաև քաղաքական, հասարակական զարգացումներին և փաստում՝ Հայաստանում հանրությունը  չունի հստակ պահանջ, որ արդար ու ազնիվ մարդիկ հայտնվեն ԱԺ-ում: Հանրությունը, ըստ դերասանի, պետք է պահանջի, համոզի, խնդրի ազնիվ ու արդար մարդկանց, որպեսզի նրանք հայտնվեն խորհրդարանում: