Հուլիսի 2-ը՝ 90 վայրկյանում
1. Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը և դուստրը՝ Անի Սարգսյանը քրեական գործի շրջանակում կասկածյալներ են
2. «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության դիմաց պահանջում էին բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը
3. Մեկնարկել է ամառային զորակոչը
4. Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան
5. Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության գործով ձերբակալվել է 6 անձ
6. Հրապարակվել է հայկական ԶՈՒ կրակի արդյունքում այրվող ադրբեջանական դիրքի տեսանյութը
7. Բողոքի ակցիա՝ Եղեգնուտում. գյուղացիները պահանջում են 34 տարվա գյուղապետի հրաժարականը
8. Հրազդանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականին
9. Արայիկ Հարությունյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական
10. Նիստ՝ Երեւանում. ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Դավթյանը
11. Վալերի Օսիպյանը Արաբկիրի եւ Նաիրիի ոստիկանապետներ է նշանակել
12. Ինչպե՞ս են ազգային փոքրամասնությունները մասնակցելու ընտրություններին. Քննարկման է դրվել մի քանի տարբերակ