Օրվա լրատվական ամփոփում
1. Բիշքեկում հանդիպել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները,
2. Հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա. անհայտ անձինք պատռել և ներկել են պաստառները: ԿԸՀ-ն դիմել է ոստիկանություն,
3. Փլուզում Մուսալեռում. տան փլատակներից դուրս է բերվել 93-ամյա բնակչուհու դի,
4. Երեւանի Նոր Արեշի տներից մեկում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել,
5. Ուրուգվայի խորհրդարանում ներկայցվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ,
6. Ռուսաստանի մաքսային ծառայությունը կասեցրել է ՀՀ տարածքով թուրքական լոլիկի ներկրումը,
7. Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մայիսի 24-ից վերսկսելու է Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները,
8. Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հանրապետականները կաջակցեն Ֆրանսուա Ֆիյոնին,
9. 90 օրով արգելվում է մահմեդական 6 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ. Թրամփի նոր հրամանագիրը,
10. Իրաքի բանակը Մոսուլում կառավարական շենքեր է ազատագրել,
11. Մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ ազգային հավաքական է հրավիրվել արտերկրում հանդես եկող 18 ֆուտբոլիստ: