Փաշինյանի վարկանիշն ավելի կբարձրանա, եթե ձերբակալվեն նախկին առաջին դեմքերը. Ստեփան Գրիգորյան
Ի՞նչ շանսեր ունեն հայաստանյան հին ու նոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նախ նկատում ՝ պարզ է, որ այն ուժը կամ դաշինքը, որը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը կհավաքի բավական ձայներ: Միաժամանակ քաղաքագետը դժվարանում է ասել, թե արդյոք այդ ուժը կամ դաշինքը մեծամասնություն կկազմի: «Ամեն ինչ օրեցօր փոխվում է, մենք դա տեսնում ենք: Դա հասականալի է՝ լինում է պիկ, հետո մի քիչ իջնում է: Բայց վարկանիշը բարձր կլինի, եթե շարունակի բացահայտումները, կոռուպցիայի դեմ պայքարը, եթե, ի վերջո, ձերբակալվեն նախկին առաջին դեմքերը, եթե նրանց դեմ գործ հարուցվի, ակնհայտ է, որ վարկանիշը բարձր կլինի»,-ընդգծում է Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետը նաեւ ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա, որը, ըստ նրա, բոլորն անտեսում են: Ըստ այդմ՝ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրություններին մասնակցի միայն իր կուսակցությունով, ապա բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, խորհրդարան անցնելու բավական մեծ շանսեր կունենան նաեւ Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» եւ Արամ Սարգսյանի՝ «Հանրապետություն» կուսակցությունները: «Այս դեպքում պատկերն ավելի հարուստ կլինի, իսկ եթե միասին են գնում,ապա կլինի մեկ ուժեղ բլոկ, եթե ոչ՝ այդ երեք ուժերն էլ ներկայացված կլինի: Դե պարզ է, որ Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր է ու նրա կուսակցությունն ավելի շատ քվե կստանա»,-նկատում է Գրիգորյանը:
Իսկ թե բացի «Ելք» դաշինքում ընդգրկված կուսակցություններից ի՞նչ հնարավորություններ ունեն հայրենական քաղաքական դաշտի ավանդական ու նոր կուսակցությունները՝ կիմանաք դիտելով «Պարադիգմ» հաղորդումը: