90 ՎԱՅՐԿՅԱՆ
08 Mar 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Շնորհավոր մարտի 8. այսօր կանանց միջազգային օրն է, 2. «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական ուժ կստեղծի, 3. Ադրբեջանը քննադատության է ենթարկվել ՄԱԿ-ի լսումների ժամանակ: Պատճառը երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն են...

1. Շնորհավոր մարտի 8. այսօր կանանց միջազգային օրն է,
2. «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական ուժ կստեղծի,
3. Զգուշացում. որոշ անձինք երեխաներ են փնտրում` իբր «Արմենիա» ԹիՎի-ի հեռուստանախագծերի համար: Զգո՛ն եղեք և նման դեպքերում դիմեք ոստիկանություն,
4. Ադրբեջանը քննադատության է ենթարկվել ՄԱԿ-ի լսումների ժամանակ: Պատճառը երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն են,
5. ԱՄՆ-ի ԿՀՎ-ն լրտեսում է հեռուստացույցի միջոցով. Wikileaks-ի հրապարակումը,
6. Համացանցում հայտնվել է Կիմ Չեն Ինի սպանված եղբոր ենթադրյալ որդու տեսաուղերձը: Նա հաստատել է, որ իր հայրը սպանվել է,
7. Չինաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև,
8. Ավստրալիայի ոստիկանությունը գրեթե 250 մլն դոլարի թմրանյութ է առգրավել
9. Ավստրալիայի Մելբուրն քաղաքում հայտնվել են կնոջ ուրվապատկերով լուսացույցներ,
10. Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 5,7 տոկոսով,
11. Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. շաբաթվա վերջին սպասվում են տեղումներ: