Հուլիսի 12-ը՝ 90 վայրկյանում
1. Ձեռքսեղմում՝ Թրամփի, երկկողմ հանդիպում Ցիպրասի հետ. շարունակվում է վարչապետի այցը Բրյուսել
2. ԼՂ հակամարտութան խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ԵՄ առաջնահերթություններից. Ֆեդերիկա Մոգերինի
3. Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին
4. Բանակցային գործընթացն այլընտրանք չունի. Բրյուսելում կայացավ Մնացականյան-Մամադյարով հանդիպումը
5. Ֆրանսիան չի մատակարարի զենք, որը կարող է օգտագործվել Արցախի դեմ պատերազմ սկսելու համար. Դեսպան
6. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
7. Հայկ Սարգսյանը կալանավորվել է: Նա պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա
8. Գեվորգ Բաղդասարյանը նշանակվել է Երեվան քաղաքի դատախազ
9. Երեվանի ավագանին քաղաքապետ կընտրի հուլիսի 16-ին
10. Սեվանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել
11. Ազգային ժողովն ընդունեց ճանապարհային երթեվեկության տուգանքների համաներման օրինագիծը
12. Շիրակի պետական մանկավարժական համալսարանի միջոցներն օգտագործվել են ոչ արդյունավետ. ՊԵԿ
13. Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին
14. ՆԱՏՕ-ի բոլոր երկրները խոստացան պաշտպանության ծախսերն ավելացնել «չտեսնված բարձրության». Թրամփ