Օրվա լրատվական ամփոփում
1. Հայաստանում է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասին,
2. Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնի համար ներկայացվել է 3 թեկնածուի անուն` Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյան, Պոլսո պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյան, Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Գարեգին Բեկչյանը: Նոր տեղապահի ընտրությունը կկատարվի մինչ մարտի 15-ը,
3. ՀՔԾ-ում ստեղծվել է արագ արձագանքման խումբ` ընտրական իրավախախտումներին արձագանքելու համար,
4. «Քաղաքացի դիտորդ»-ը խորհրդարանական ընտրություններին
դիտորդական առաքելություն կիրականացնի առնվազն 1500 ընտրատեղամասում,
5. Բացահայտվել են «ՎՏԲ»-ի բանկոմատի պայթեցման փորձի հեղինակները.
3 անձի մեղադրանք է առաջադրվել,
6. Հրդեհ Արմավիր քաղաքի տներից մեկում. կա 1 զոհ,
7. Կրասնոդարի երկրամասում սպանվել է հայ երկու գործարար,
8. Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 32 տոկոսով,
9. Թուրք-գերմանական փոխադարձ շահերին սպառնում են էական տարաձայնությունները. Անգելա Մերկել,
10. Հարձակում Քաբուլում ռազմական հոսպիտալի վրա. կա 49 զոհ,
11. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով: