Օրվա լրատվական ամփոփում
1. Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին. Էդվարդ Նալբանդյան,
2. Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կլինեն Հայաստանում: Նախատեսված է նաև այց Արցախի Հանրապետություն,
3. ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում Օլեգ Եսայանին փոխարինեց Վարդան Տողանյանը,
4. ՊԵԿ-ը 2016-ին հայտնաբերել է 136 չգրանցված աշխատողների,
5. 6 կուբացի խարդախության զոհ է դարձել Հայաստանում: Կուբացիներից խոշոր չափերի գումար է հափշտակվել ԱՄՆ մեկնումը կազմակերպելու նպատակով,
6. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային 150 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը,
7. Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել: Սրահում եղած 5 ուղևորներն էլ զոհվել են` 1 հոգի Թուրքիայի, 4-ը` Ռուսաստանի քաղաքացիներ,
8. ԱՄՆ-ը մտադիր է մասնակցել Ռաքքայի ազատագրմանը,
9. Դյուսելդորֆի կայարանում ներգաղթյալի` կացնով հարձակման հետևանքով 7 մարդ է վիրավորվել,
10. Հարավային Կորեայի ՍԴ-ն հաստատեց նախագահի լիազորությունները դադարեցնելու որոշումը: Փարք Գուն Հային հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում,
11. Մխիթարյանը՝ «Ռոստով»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող
12. Երևանում և շրջաններում անձրև և քամու ուժգնացում է սպասվում, լեռնային գոտիներում՝ ձյուն: