ՊԱՐԱԴԻԳՄ
26 Jul 2018

Հեղափոխությունից հետո պատերազմի վերսկսման հավանականությունը նվազել է. Հրաչյա Արզումանյան

Եթե հեղափոխությունը չլիներ, ապա մենք անխուսափելիորեն կլինեինք մեծ պատերազմի մեջ:

Մենք իրավունք չունենք կախված լինելու միայն մի ուժից: Այսօր տարածաշրջանում որոշիչ դեր ունի Ռուսաստանը, բայց դա չի նշանակում, որ վաղն իրավիճակը չի փոխվելու: Ստեփանակերտում գործող «Աշխարհ» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանը շեշտում է՝ այսօր Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է, բայց պետք է նաեւ հասկանալ, որ ամեն ինչ կարող է փոխվել եւ փոխվել ավելի շուտ, քան սպասում էինք: «Հայկական ռազմական դիվանագիտությունը պետք է դրան պատրաստ լինի, մեր քաղաքականությունը եւ ռազմավարությունը պետք է ճկուն լինեն: Մինչեւ այսօր հայկական քաղաքականությունը ռեֆլեքսիվ էր, բայց եթե հետագայում էլ այդ ձեւով շարժվենք, ապա կպարտվենք»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, ապա Արզումանյանը կարծում է, որ «թավշյա» հեղափոխությունից հետո պատերազմի վերսկսման հավանականության դինամիկան նվազել է: Ըստ նրա՝ այսօր իրավիճակն ավելի կայուն է, քան տարեսկզբին: «Եթե հեղափոխությունը չլիներ, ապա մենք անխուսափելիորեն կլինեինք մեծ պատերազմի մեջ»,-ընդգծում է Հրաչյա Արզումանյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: