90 ՎԱՅՐԿՅԱՆ
11 Mar 2017

Շաբաթվա լրատվական ամփոփում

1. Մարտի 5-ից պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, 2. Հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա. անհայտ անձինք պատռել և ներկել են պաստառները: ԿԸՀ-ն դիմել է ոստիկանություն, 3. «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական ուժ կստեղծի...

1. Մարտի 5-ից պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը,
2. Հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա. անհայտ անձինք պատռել և ներկել են պաստառները: ԿԸՀ-ն դիմել է ոստիկանություն,
3. «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական ուժ կստեղծի,
4. Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են,
5. Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կլինեն Հայաստանում: Նախատեսված է նաև այց Արցախի Հանրապետություն,
6. «Հաց բերող»-ն ազատ է արձակվել: ԱԺ 27 պատգամավորների երաշխավորությամբ փոխվել է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը,
7. Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնի համար ներկայացվել է 3 թեկնածուի անուն` Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյան, Պոլսո պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյան, Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Գարեգին Բեկչյանը: Նոր տեղապահի ընտրությունը կկատարվի մինչ մարտի 15-ը,
8. 90 օրով արգելվում է մահմեդական 6 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ. Թրամփի նոր հրամանագիրը,
9. ԱՄՆ-ի ԿՀՎ-ն լրտեսում է հեռուստացույցի միջոցով. Wikileaks-ի հրապարակումը: