Լավրովի հայտարարության ենթատեքստը՝ Իսկանդարյանի մեկնաբանությամբ
Ներքին քաղաքականությունը հաճախ կարող է ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա: Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի հետ կապված դեպքերի արմատները Երեւանում են՝ հայաստանյան ներքին քաղաքականության մեջ: Ինչպես ընդգծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ դա հասկանալի է ցանկացած հայի եւ ոչ մի կապ չունի արտաքին քաղաքականության հետ: «Բայց Ռուսաստանից այս ամենը կարող է այլ կերպ դիտվել, կասկածելի թվալ: Շատ ռուս գործընկերներ ինձ հարցնում են՝ այդ ամենը ռուսոֆոբիա՞ է, թե՞ անտեղյակության արդյունք»,-շեշտում է քաղաքագետը:
Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարությունը՝ Իսկանդարյանը նշում է, որ դրանով հայկական կողմին ասվում էր, որ «առանձնապես կարեւոր չէ, թե ինչ պատճառներով եք այդպես անում եւ դա ձեր գործն է, բայց լավ կլինի, որ նմանօրինակ բաներն այլ կերպ արվեն»: «Ես կարծում եմ, որ սա ինչ-որ ձեւով կկարգավորի, ինչ-որ կերպ որոշումներ կկայացվեն, որոշ կոմպրոմիսներ կլինեն, հնարավոր կլինի միմյանց բացատրել»,-ասում է քաղաքագետը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: