ՊԱՐԱԴԻԳՄ
11 Aug 2018

Հայաստանի տնտեսությունը՝ կառավարության 100 օրվա եւ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ֆոնին

Հայաստանը պատրաստ չէ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներին հետեւած ցնցումներին:

Տնտեսական ի՞նչ զարգացում արձանագրեց Հայաստանը՝ նոր կառավարության 100 օրվա ընթացքում: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նախ նկատում է՝ ոչ շատ ոգեւորվել է պետք, ոչ էլ հիասթափվել: «Իրականում կարող էր շատ ավելի վատ լինել: Ապրիլին տնտեսական ակտիվության տեմպերի նվազում էր, սակայն կիսամյակի ցուցանիշով դրական միտումներ արձանագրվեցին»,-ընդգծում է տնտեսագետը: 2018 տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է տնտեսական ակտիվության 8.9 տոկոս աճ։ Խաչատրյանն ընդգծում է՝ կիսամյակի կտրվածքով նման թիվ երբեք չի գրանցվել: «Հայաստանյան պատմության մեջ այսպիսի թիվ չի եղել, երբ ՀՆԱ-ի փոխարեն տարվա ընթացքում սկսել ենք համեմատություն անել տնտեսական ակտիվության ցուցանիշով»,-ասում է նա:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների, ռուսական ռուբլու անկման ֆոնին, միանշանակ է, որ Հայաստանում լրացուցիչ խնդիրներ են առաջանալու: Տնտեսագետը հիշեցնում է ՌԴ-ի նկատմամբ առաջին պատժամիջոցները, երբ ռուբլին կրկնակի արժեզրկվեց և 2016 թվականին Հայաստանն ունեցավ 0 տոկոս տնտեսական աճ: «Ազդեցությունն ուղղակի էր, հատկապես՝ գյուղատնտեսական վերամշակված արդյունքի սպառումն ամբողջովին գնում է Ռուսաստան: Կոնյակի, ծխախոտի արտահանման, նաեւ տրանսֆերտների մասով էական կրճատումներ եղան»,-ընդգծում է Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ չէ այս ցնցումներին: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: