«Ո՛չ Ալիևին, ո՛չ Սարգսյանին խաղաղությունը ձեռնտու չէ․խաղաղության դեպքում ժողովուրդներն ավելի դեմոկրատ են»․ Արամ Մանուկյան
«Պարադիգմ» հաղորդման հյուրն է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Ղարբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ դաշինքի պատկերացումներին, որը ենթադրում է փոխզիջումային տարբերակ: «Իշխանություններին խաղաղությունը ձեռնտու չի, ո՛չ Ալիևին, ո՛չ Սերժ Սարգսյանին, որովհետև խաղաղության դեպքում ժողովուրդները ավելի դեմոկրատ են»,-ասում է Արամ Մանուկյանը: Վերջինս կարծում է՝ այսօր գլխավոր խնդիրն է պատրաստել ժողովրդին խաղաղության, և սա նաև միջազգային կառույցների ուղերձն է: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշմանը, ապա ըստ պատգամավորի, հարցի խաղաղ լուծման հարցում կա միասնական դիրքորոշում: Պատասխանելով այն քննադատություններին, թե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը «հող հանձնող է» Մանուկյանը ասում է. «13 հազար կմ մենք բերել ենք, սրանք տալիս են, էս իշխանությունը, որ հիմա մի մասն էլ ընդդիմություն է խաղում 800 հա տվել է»: