Մեզ պետք է հրատապ անցկացնել ընտրություններ եւ ձեւավորել քաղաքական դաշտը. Ստեփան Գրիգորյան
Անհրաժեշտ է շատ շուտ անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ եւ ձեւավորել քաղաքական դաշտը: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հավելում է՝ մենք այսօր ընդդիմություն հասկացություն չունենք, քանի որ դեռեւս աշխատում է հեղափոխության տրամաբանությունը: «Բոլորը Նիկոլի շուրջ են, բայց պետք է ավարտվի այդ պրոցեսը, եւ դա հասկանալի է»,-ասում է նա:
Քաղաքագետ Գրիգորյանը նաեւ նկատում է, որ այն մարդիկ, որոնք այսօր դիտողություններ ունեն, չեն բարձրաձայնում դրանք, քանի որ սպասում են հեղափոխական գործընթացի լիակատար ավարտին: «Մեզ պետք է, որ դա ավարտվի հենց Ազգային ժողովի ընտրություններով, որ ձեւավորվի ԱԺ-ն, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, եւ հակակշիռների սիստեմը սկսի աշխատել»,-շեշտում է նա:
Քաղաքագետը շատ է կարեւորում արտահերթ ընտրությունների հրատապ անցկացումը՝ միաժամանակ հավելելով՝ ոնց որ հասկանալի է, որ ընտրությունները կլինեն ապրիլ-մայիս ամիսներին: «Չնայած Փաշինյանը կարող է գնա անսպասելի քայլերի, քանի որ դեստրուկտիվ ուժերն աշխատում են»,-եզրափակում է Ստեփան Գրիգորյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: