Օրվա լրատվական ամփոփում
1. Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
2. Հարձակում «Ելք» դաշինքի անդամների եւ լրագրողների վրա Նոր Նորքում:
3. «Էյր Արմենիան» մեղադրվում է 1 միլիարդ 486 միլիոն դրամ յուրացնելու մեջ: ՊԵԿ քննչական վարչությունում նախաքննություն է կատարվում:
4. «Ելք» դաշինքի անդամները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների հետ:
5. Ուկրաինան դադարեցրել է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների հետ:
6. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կասկածվում է պետբյուջեի միջոցների անարդյունավետ ծախսման մեջ:
7. Բելգիայում արգելել են 12 թուրք իմամների մուտքը երկիրը:
8. Սիրիայում 2011-ից ի վեր առնվազն 800 բուժաշխատող պատերազմական հանցագործությունների զոհ է դարձել:
9. Առաջիկա օրերին՝ կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով: