ՊԱՐԱԴԻԳՄ
27 Sep 2018

Վարչապետ Փաշինյանի ելույթի թեզերի կարեւորությունն ու ուղերձները՝ Թեւան Պողոսյանի մեկնությամբ

Փաշինյանի ելույթի շեշտադրումները լավ աշխատած էին:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի նստաշրջանում ունեցած ելույթի շեշտադրումները Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը համարում է լավ աշխատած: «ԱԳՆ-ի եւ վարչապետի գրասենյակի կողմից այդ թեզերը լավ աշխատած էին»,-նկատում է նա: Պողոսյանը հավելում է նաեւ, որ ուրախ կլիներ, եթե այս տեսակի հնարավորությունների ժամանակ խոսեինք նաեւ այն մասին, թե ուր է  պատրաստվում Հայաստանը գնալ եւ ինչ դերակատարում ունենալ աշխարհում:

 Ներքաղաքական զարգացումներ, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություն, արտաքին քաղաքականության օրակարգ, արցախյան հիմնախնդիր, ցեղասպանություն, Ֆրանկոֆոնիա: Սրանք այն հիմնական շեշտադրումներն էին, որոնց անդրադարձավ վարչապետ Փաշինյանը:

Ո՞ր կետն էր սրանցից ամենակարեւորը: Թեւան Պողոսյանը բոլոր կետերն էլ շատ կարեւոր է համարում: «Օրինակ՝ որտեղ է Հայաստանն իրեն պատկերացնում, որ ընտանիքի հետ է իրեն ասոցացնում: Մենք էլ նշում ենք, որ գնում ենք ժողովրդավարության ուղով, մենք հայտ ենք ներկայացել, որ ժողովրդավարությունն այլեւս անշրջադարձելի է լինելու: Նախկինում, եթե շատ ժամանակ խոսքերը չեն համապատասխանել ներքին կյանքի արժեքային համակարգին եւ գործերին, ապա այսօրվանից մենք փորձում ենք քայլ առ քայլ  ապացուցել, որ այս դաշտում Հայաստանին պետք է վերաբերվել որպես ժողովրդավարական երկիր»,-վարչապետի ելույթի կոնկրետ դրվագն այսպես է մեկնաբանում Թեւան Պողոսյանը:

Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: