ՊԱՐԱԴԻԳՄ
06 Oct 2018

Հարաբերությունները խորացնելու համար Հայաստանը պետք է գրավիչ լինի Իսրայելի համար. Կարեն Վերանյան

Հարաբերությունները չխորացնելու հիմնական խնդիրներից մեկն իրանական գործոնն է:

Ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում լավ հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ: «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանն այս հարցադրմանն ի պատասխան նշում է՝ Հայաստանը պետք է գրավիչ լինի տարբեր երկրների, այդ թվում՝ Իսրայելի համար: Նա նաեւ հիշեցնում է, որ իսրայելական կողմը բազմիցս հայտարարել է, որ հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտով: «Իհարկե, գյուղատնտեսության, գիտության, բժշկության, կրթության ոլորտները կան գործակցության հիմքում, բայց դրանք ավելի շատ արարողակարգային բնույթ են կրում, քանի որ քաղաքական հարաբերությունները շատ մակերեսային են, չկան խորքայնություն եւ բազմաշերտություն»,-ասում է նա:

Հարաբերությունները չխորացնելու Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը Վերանյանը համարում է իրանական գործոնը: Նա հաստատում է, որ ռացիոնալ հատիկ կա այն համոզման մեջ, ըստ որի՝ Հայաստանը չի խորացնում հարաբերությունները Իսրայելի հետ, որ չնյարդայնացնի Իրանին: «Իրանը շատ ցավոտ է տանում, որ Հայաստանը սերտացնի հարաբերությունները Իսրայելի հետ: Երբ նման փորձեր են եղել, արձագանքներն իրանական կողմից մտահոգիչ են եղել»,-նկատում է բանախոսը:

Իսկ ինչպե՞ս է հաջողվել հարեւան Ադրբեջանին զարգացնել հարաբերությունները Իսրայելի հետ՝ միաժամանակ շատ խորքային հարաբերություններ պահպանելով Իրանի հետ: Վերանյանի կարծիքով՝ հենց գրավչությամբ: «Ադրբեջանը գրավիչ է Իսրայելի համար երեք կարեւոր առումներով»,-ասում է Կարեն Վերանյանը: Թե որո՞նք են Ադրբեջանի գրավչության հիմնական գործոնները՝ կիմանաք դիտելով «Պարադիգմ» հաղորդումը: