Արևային էներգիա կուտակող ավտոբուս՝ զբոսաշրջային կենտրոններում
Գուրգեն Վարդանյանի և Արման Ավետիսյանի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կգործարկվի արևային էներգիա կուտակող շարժական հուշանվերների խանութ:
Ավտոբուսը զբոսաշրջիկների համար կլուծի տեսահսկման, տեխնիկայի լիցքավորման, անվճար wifi-ի և այլ խնդիրներ, ինչպես նաև կստեղծի անսպառ էլեկտրաէներգիա օգտագործելու հնարավորություն: Այսպիսով, նախագծի հեղինակները ոչ միայն խթանում են զբոսաշրջությունը, այլև իրենց բիզնեսը, քանի որ ստարտափի շահութաբերությունը կախված է զբոսաշրջիկների թվից: Իսկ արևային էներգիա կուտակող շարժական հուշանվերների խանութի երթուղին և ժամանակացույցը կազմելիս չի խանգարի մշակութի նախարարության օգնությունը:
Ստարտափի հեղինակները նախատեսում են այսպիսի 5 ավտոբուս ստեղծել. շահութաբերություն ակնկալում են արտասահմանյան շուկայից: Անելիքները այսքանով չեն սահմանափակվում, նախատեսում են նույն սկզբունքով ստեղծել նաև շարժական բիոզուգարաններ: