ՊԱՐԱԴԻԳՄ
18 Oct 2018

Նման քաղաքական պահանջների «գերին» չէինք դառնա, եթե Սահմանադրությամբ ճկունություն նախատեսած լինեինք. սահմանադրագետ

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին չէր լինի այս բարդ բանաձեւը, եթե Սահմանադրությունը ճկուն լիներ: Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը, խոսելով վարչապետի հրաժարականի եւ դրան հաջորդող սահմանադրական կարգավորումների մասին, ընդգծում է, որ նման ֆորմալ քաղաքական պահանջների «գերին» չէինք դառնա, եթե Սահմանադրությամբ ճկունություն նախատեսած լինեինք:
Այս իրավիճակում, սակայն, սահմանադրագետը մի հանգամանք է կարեւորում: «Այն, որ քաղաքական ուժերը փորձում են Սահմանադրության տառին եւ ոգուն համապատասխան գործեն, նույնիսկ եթե դա գործնականում որոշակի ֆորմալություն է առաջացնելու, բայց եթե նրանք ուզում են դա պահպանել, ապա իսկապես ես դա չափազանց կարեւորում եմ: Այսինքն` սա այն ճանապարհներից մեկն է, որ Սահմանադրության գերակայությունը մեզ համար կենսակերպ դառնա, այլ ոչ մեջբերում, որ կատարում են»,-ասում է Արամ Վարդեւանյանը: Զրույցի մանրամասները` «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: