ՊԱՐԱԴԻԳՄ
21 Mar 2017
«Յուրայինների հանդեպ անպատժելիություն, ոչ յուրայինների հանդեպ վրեժխնդրություն». Զարուհի Մեջլումյան
Չնայած Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդել էին, որ դիահերձում չանցկացվի առանց անկախ միջազգային փորձագետների ներկայության, այդուհանդերձ, առանց միջնորդության գրավոր պատասխանի, քննչական կոմիտեն դիահերձումը անցկացրել էր՝ թույլ չտալով նաև տեսանկարահանել:
«Պարադիգմ» հաղորդման տաղավարում քաղաքագետ Գևորգ Մելիքյանը հյուրընկալել է «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ, «Հետք» ինտերնետային թերթում դատաիրավական թեմաներ լուսաբանող լրագրող Զարուհի Մեջլումյանին: «Յուրայինների հանդեպ անպատժելիություն, ոչ յուրայինների հանդեպ վրեժխնդրություն»,-հենց այսպես է Մեջլումյանը բնութագրում ՀՀ արդարադատության համակարգը, ինչի վառ օրինակը համարում է Արթուր Սարգսյանի գործը, ով հանրությանը առավել հայտնի է «Հաց բերող» անվամբ: Չնայած Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդել էին, որ դիահերձում չանցկացվի առանց անկախ միջազգային փորձագետների ներկայության, այդուհանդերձ, առանց միջնորդության գրավոր պատասխանի, քննչական կոմիտեն դիահերձումը անցկացրել էր՝ թույլ չտալով անցկացնել նաև տեսանկարահանել: