Օրվա լրատվական ամփոփում
1. Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ԱՄԷ-ում է,
2. «Հաց բերող»-ին հուղարկավորեցին Շահումյանի անվան գերեզմանատանը,
3. ՄԻԵԴ-ը Կառավարությունից պահանջել է «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց,
4. Դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 176 հաղորդում: 38-ը պարունակել են հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն: Դրանցից 35-ը հերքվել կամ չեն հաստատվել,
5. Կանխվել է Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փորձը
6. Դինքի սպանության գործով դատախազը պահանջել է ձերբակալել Ֆեթուլլահ Գյուլենին,
7. Չավուշօղլուն ԱՄՆ-ում պահանջել է Թուրքիային հանձնել Գյուլենին,
8. Սիրիայում դպրոց է ռմբակոծվել. կան տասնյակ զոհեր,
9. Ցանցահենները սպառնացել են ջնջել Apple-ի միլիոնավոր սարքերի տվյալներ,
10. Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ օդի ջերմաստիճանը կբարձրանա մարտի 24-25-ը: