ՊԱՐԱԴԻԳՄ
03 Nov 2018

Իրան, Թուրքիա եւ Ադրբեջան եռակողմ ձեւաչափը մարտավարական գործակցություն է, այլ ոչ թե ռազմավարական. թուրքագետ

Իրան, Թուրքիա եւ Ադրբեջան համատեղ հռչակագիրը Հայաստանի դեմ չէր:

 

Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներում տարաբնույթ ընկալումների եւ մեկնաբանությունների տեղիք տվեց: Առավելապես՝ այդ հռչակագրում ներառված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դրույթը եւ Իրանի մասնակցությունը դրանում:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն այս համատեքստում նախեւառաջ ընդգծում է, որ ոչ եռակողմ հանդիպումն էր առաջին անգամ, ոչ էլ հռչակագրի ընդունումը: «Ուղղակի այդ հանդիպումը տեղի ունեցավ այնպիսի պայմաններում եւ այնպիսի ժամանակաշրջանում, որ մեզ մտածելու եւ առավել զգայական ընկալելու տեղիք էր տալիս: Այդ պատճառով էլ շատերը հայտարարեցին, որ հանդիպումը Հայաստանի դեմ էր, սակայն դա այդպես չէր»,-վստահեցնում է թուրքագետը:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը եւս նույն կարծիքին է: Ավելին, ըստ նրա, համեմատության մեջ, այս հռչակագրում ձեւակերպումներն ավելի չեզոք էին: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: