ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ
23 Mar 2017

«Հայ հեղափոխական դաշնակցություն» - «Ազատ դեմոկրատներ»

«Ընտրության բանաձևը» նախագծի հյուրերն են «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Սուրեն Պարսյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անժելա Խաչատրյանը։


«Ընտրության բանաձևը» նախագծի հյուրերն են «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ, թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սուրեն Պարսյանն ու «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ, թիվ 13 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Անժելա Խաչատրյանը։ «Ազատ դեմոկրատներ»-ի դիրքորոշումը հստակ է. եթե իրենք խորդհարանում ապահովեն մեծամասնություն, ապա Հայաստանը դուրս կգա Եվրասիական տնտեսական միությունից։ ՀՅԴ ներկայացուցիչ Սուրեն Պարսյանը, սակայն, ընդգծում է՝ Հայաստանը պետք է հնարավորինս սերտ համագործակցի և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության հետ։