Օրվա լրատվական ամփոփում
1. «Ազգային համաձայնություն» կուսակցությունը որոշում է կայացրել սատարել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո,
2. ՊՆ զորամասից վառելիքի յուրացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ հրամանատարին,
3. Ընտրողների թիվն այսօրվա դրությամբ 2 միլիոն 564 հազար 795 է,
4. Վրաստանում 3 օր կտոնեն ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի գործարկումը,
5. Վիեննայում Թուրքիայի դեսպանատան շենքից մի խումբ ակտիվիստներ կախել են «Էրդողա՛ն, վերցրու և տար թուրքերին այստեղից» գրությամբ պաստառ,
6. Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Վորոնենկովը,
7. Հինգ սպանված, տասնյակ վիրավորներ Լոնդոնի ահաբեկչության հետևանքով,
8. Լոնդոնի հարձակման հետաքննության շրջանակներում յոթ մարդ է ձերբակալվել: ԻՊ-ը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը,
9. Մարտի 27-ին Երեւանում ջերմաստիճանը կհասնի +20-ի,
10. Մխիթարյանի բարեգործական այց է կատարել Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: