90 ՎԱՅՐԿՅԱՆ
24 Mar 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. ԱԺ 5-րդ գումարման նստաշրջանի վերջին նիստը չկայացավ: Դահլիճում միայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր, 2. Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքագրում ՀՀԿ-ի համար։ Ահազանգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, 3. Հիմնադիր խորհրդարանն ու «Սասնա ծռեր»-ը կոչ են անում բոյկոտել առաջիկա ընտրությունները...

1. ԱԺ 5-րդ գումարման նստաշրջանի վերջին նիստը չկայացավ: Դահլիճում միայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր,
2. Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքագրում ՀՀԿ-ի համար։ Ահազանգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն,
3. Հիմնադիր խորհրդարանն ու «Սասնա ծռեր»-ը կոչ են անում բոյկոտել առաջիկա ընտրությունները,
4. Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ,
5. Լապշինի մայրը բանտում հանդիպել է որդու հետ,
6. «ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին սպանել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի նախկին զինծառայող Պավել Պարշովը». Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոի գրառումը ֆեյսբուքյան էջում,
7. Լոնդոնի ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 9-ի,
8. Ուկրաինայում զինամթերքի պահեստում պայթյունները շարունակվում են. կա 1 զոհ և 1 վիրավոր,
9. Մոսուլում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի
10. Մխիթարյանը դիմում է երկրպագուներին Հայաստան-Ղազախստան խաղին ընդառաջ: