Օրվա լրատվական ամփոփում
1. Հայաստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
2. Օմբուդսմենը հարցում է ուղարկել ԿԸՀ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված ձայնագրությունների առիթով։
3. ՀՀ գլխավոր դատախազությունը պնդում է՝ Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը «Իգլա» ներկրելու գործին։ Բաբայանի փաստաբանը հերքում է.
«Դատախազությունը ցուցմունքը յուրովի է մեկնաբանում»։
4. Ցույցեր Ռուսաստանում կոռուպցիայի դեմ։ Տարբեր տվյալներով ցույցերին մասնակցել է 8-20 հազար մարդ։ Ձերբակալվածների թիվը հասնում է 700-ի։
5. Բուլղարիայի ընտրություններում հաղթել է եվրոպամետ GERB կուսակցությունը։
6. Պակիստանը սկսել է Աֆղանստանի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը
7. Հարավային Կորեայի կոռուպցիոն սկանդալում հայտնված նախկին նախագահ Փարք Գուն-Հային կարող է կալանավորվել
8. Կանադայում նախատեսում են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը
9. Ղազախստանի ֆուտբոլիստների օդանավը վերադարձել է Երևան՝ տեխնիկական անսարքության պատճառով։ Հայաստան – Ղազախստան հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով։