90 ՎԱՅՐԿՅԱՆ
28 Mar 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Կաշառք ստանալու համար ՊՆ պաշտոնյա է կալանավորվել։ Երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ 2. Հաց տեղափոխող մեքենաների համար շրջանառության մեջ կդրվեն սանիտարական անձնագրեր։ 3. Կոտայքի մարզում գրանցվել է շմոլ գազից թունավորման երկու դեպք...

1. Կաշառք ստանալու համար ՊՆ պաշտոնյա է կալանավորվել։ Երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
2. Հաց տեղափոխող մեքենաների համար շրջանառության մեջ կդրվեն սանիտարական անձնագրեր։
3. Կոտայքի մարզում գրանցվել է շմոլ գազից թունավորման երկու դեպք։
4. Յոթ մարդ՝ երկտեղանոց խցում։ Ռուսաստանում «Հակակոռուպցիոն» ցույցերի ժամանակ ձերբակալվածներին պահում են «անմարդկային» պայմաններում. ահազանգում են ռուսաստանցի իրավապաշտպաներն ու ակտիվիստները։
5. Ադրբեջանը բողոքի նամակ է հղել Իրանին՝ Արցախում իրանցի երաժիշտի ելույթի կապակցությամբ։
6. Շվեյցարիան Թուրքիային կոչ է արել չլրտեսել Հայոց ցեղասպանության թեմայով սեմինարի մասնակիցներին։
7. Ադրբեջանում արգելափակվել են ընդդիմադիր պարբերականների կայքեր: Նախօրեին անհասանելի են եղել «Ազատություն» ռադիոկայանի և «Մեյդան»-ի կայքերը։
8. Վրաստանից մոտ 800 մարդ է մեկնել Եվրոպա՝ անայցագիր ռեժիմի ուժի մեջ մտնելու առաջին օրը։
9. Իտալիան ժամանակավորապես դադարեցնում է Շենգենի գործողությունը՝ G7-ի գագաթնաժողովի կապակցությամբ։ Գագաթնաժողովի օրերին Սիցիլիայի Տաորմին քաղաք կժամանի ավելի քան 20 հազար մարդ։
10. Առաջիկա օրերին, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը մինչեւ մարտի 31-ը կբարձրանա 2-3 աստիճանով։