90 ՎԱՅՐԿՅԱՆ
29 Mar 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Սերժ Սարգսյանը մեկնել է Մալթա՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին։ 2. Ոստիկանությունը հրապարակեց ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները։ Ընտրացուցակները տեղադրված են Ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում։ 3. «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին...

1. Սերժ Սարգսյանը մեկնել է Մալթա՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին։
2. Ոստիկանությունը հրապարակեց ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները։ Ընտրացուցակները տեղադրված են Ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում։
3. «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին։
4. Հրանտ Դինքի սպանության գործով կալանավորվել է ութ կասկածյալ։
5. Թուրքիայում ձերբակալվել է «Անադոլու» լրատվական գործակալության ութ լրագրող՝ գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ։
6. Ուկրաինայում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը գնդակոծման է ենթարկվել։
7. Ֆրանսիայում քննություն է սկսվել նախագահի թեկնածուի կնոջ նկատմամբ՝
հանրային միջոցների չարաշահմանը հանցակցության կասկածանքով։
8. Թուրքիայի ձերբակալվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ սիրիացի Սաֆվան Գախվատը։
9. Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու գործընթացը։
10. «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում։