90 ՎԱՅՐԿՅԱՆ
30 Mar 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրություններին առաջադրումների փուլը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ապրիլի 21-ից մայիսի 12 է: 2. Սերժ Թանկյանը Հայաստան է ժամանել որպես դիտորդ: 3. Սյունիքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի...

1. Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրություններին առաջադրումների փուլը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ապրիլի 21-ից մայիսի 12 է:
2. Սերժ Թանկյանը Հայաստան է ժամանել որպես դիտորդ:
3. Սյունիքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի:
4. ՄԻԵԴ վճիռը Հայաստանի դեմ. դատարանը կառավարությանը պարտավորեցրել է 3600 եվրո վճարել:
5. Մասիսում երեք երեխա թունավորվել է գազից:
6. Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ Ֆինլանդիայում:
7. «Ո՛չ ընտանեկան իշխանությանը». Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ցույցի:
8. Սիրիացի փախստականների թիվը Մերձավոր Արևելքում գերազանցել է 5 միլիոնը:
9. Գևորգ Ղազարյանը վիրահատվել է. նա չի խաղա 6 ամիս:
10. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ բացվել է ամերիկյան «Սոնոմա» միջազգային կինոփառատոնը։
11. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8, արևելյան շրջաններում՝ 10-12 աստիճանով: