ՊԱՐԱԴԻԳՄ
31 Mar 2017

Ընտրական գործընթացներում շատ կարեւոր է եւ քաղաքացիների ակտիվությունը, եւ քաղաքացիական ակտիվությունը. Արմեն Գրիգորյան

Սփյուռքահայ դիտորդների ներկայությունը շատ կարեւոր գործոն է

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, «Քաղաքացի դիտոր» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ընտրությունների ընթացքին հետեւելու է ռեկորդային թվով դիտորդ՝ 3400: «Այսինքն՝ դիտորդներ լինելու են Հայաստանի ընտրատեղամասերի 80 տոկոսում, որը, սակայն, ներառում է ընտրողների 96-97 տոկոսը: Սա շատ մեծ թիվ է: Մեր նախկին փորձը ցույց է տալիս, որ դիտորդների ներկայությունն ընտրատեղամասերում ահագին մեծ ազդեցություն ունի»,-ընդգծում է Արմեն Գրիգորյանը:

Բանախոսն առանձնահատուկ շեշտում է 310 սփյուռքահայ դիտորդի ներկայության կարեւորությունը եւ սփյուռքի՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցչի դերը:  «Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ քաղաքացիական հասարակության մակարդակում, սա շատ կարեւոր գործոն է»,-շեշտում է նա:

Ընտրական ծրագրերի համակարգողն ընդունում է՝ դիտորդների ներկայությամբ հարցն ամբողջովին չի լուծվում, սակայն, միանշանակ, ազդեցություն ունենում է: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում լինեն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Հասկանալի է, որ սա իդեալական նպատակն է»,-նկատում է Արմեն Գրիգորյանը:

Ի վերջո, ի՞նչ է փոխում դիտորդի ներկայությունն ընտրական գործընթացում՝ բացի արձանագրելուց եւ արձագանքելուց. հարցերի պատասխանները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: