Շաբաթվա լրատվական ամփոփում
1. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.195։
2. Հարձակում է տեղի ունեցել «Ելք» դաշինքի անդամների վրա։
3. Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրություններին առաջադրումների փուլը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն ապրիլի 21-ից մայիսի 12 է:
4. Բենզինը թանկացել է 10 դրամով։
5. ՀՀ գլխավոր դատախազությունը պնդում է՝ Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը «Իգլա» ներկրելու գործին։ Բաբայանի փաստաբանը հերքում է՝
«Դատախազությունը ցուցմունքը յուրովի է մեկնաբանում»։
6. Հակակոռուպցիոն ցույցեր Ռուսաստանում։ Տարբեր տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 8-20 հազար մարդ։ Ձերբակալվածների թիվը հասնում է 700-ի։
7. Վրաստանից մոտ 800 մարդ է մեկնել Եվրոպա՝ անայցագիր ռեժիմի ուժի մեջ մտնելու առաջին օրը։
8. Իտալիան ժամանակավորապես դադարեցնում է Շենգենի գործողությունը՝ G7-ի գագաթնաժողովի կապակցությամբ։ Գագաթնաժողովի օրերին Սիցիլիայի Տաորմին քաղաք կժամանի ավելի քան 20 հազար մարդ։
9. Մի շարք երկրներ հնարավոր է բոյկոտեն «Եվրատեսիլ-2017» մրցույթը՝
Ռուսաստանի ներկայացուցչի մուտքի արգելքի պատճառով:
10. Գևորգ Ղազարյանը վիրահատվել է. նա չի խաղա 6 ամիս։