ՍՏԱՐՏԱՓ
03 Apr 2017

Ֆատատո

Առաջին Ֆատատոն ստեղծվել է ոչ թե հաջողակ և շահութաբեր բիզնես նախագիծ սկսելու նպատակով, այլ սիրելիին հետաքրքիր և յուրօրինակ նվեր մատուցելու ցանկությամբ: Իսկ Ֆատատոյի առաջին սեփականատերն էլ այն վերածեց ստարտափի:

Ֆատատոն՝ քո փոքրիկ հեքիաթը՝ «Այբ»-ից մինչև «Ֆե» ստեղծվում է Շինարարների 24-ում՝ ավտոտնակում:  Արդեն երկու տարի է ընկերությունն իր սպառողին է առաջարկում ֆատատոներ, որոնք կարող են լինել կավե տնակի, ժամացույցի, մոմակալի, մագնիսի ու տոնածառի խաղալիքի տեսքով:

Առաջին Ֆատատոն ստեղծվել է ոչ թե հաջողակ և շահութաբեր բիզնես նախագիծ սկսելու նպատակով, այլ սիրելիին հետաքրքիր և յուրօրինակ նվեր մատուցելու ցանկությամբ: Իսկ Ֆատատոյի առաջին սեփականատերն էլ այն վերածեց ստարտափի:

Աշխատանքի բաժանումը «Ֆատատո»  ընկերությունում պարզ է. համահիմնադիրներից արվեստագետ Էռնեստ Ոսկանյանը պատասխանատու է ստեղծագործական մասի, իսկ Մարիամ Հակոբյանը՝ մարքետինգայինի համար:

Ֆատատո չես կարող գտնել  Վերնիսաժում, հուշանվերի  խանութներում կամ  handmade սրահներում. ի սկզբանե հեղինակների համար սա եղել է սկզբունքային հարց. մերժել են գործակցության բոլոր  նմանօրինակ առաջարկները:  Ոճն ու որակն առաջնահերթություն համարող ընկերության համար մեծ հաջողություն էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ գործակցությունը: