Օրվա լրատվական ամփոփում
1. Խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական տվյալներով` Աժ-ում կհայտնվեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը։
2. Անցողիկ շեմը չհաղթահարած ՀՎԿ-ն չի վիճարկի ընտրությունների արդյունքները։
3. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները դժգոհ են ընտրությունների ընթացքից։
4. Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում։ Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ մոտ 50-ը։
5. Գյուլենի հետ կապերի կասկածանքով` Թուրքիայում ձերբակալվածների թիվը հասել է 113 հազարի։
6. Բունդեսթագի թուրք պատգամավորները կոչ են արել «ոչ» քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեին։
7. Մոլդովան ԵՏՄ-ի հետ գործակցության հուշագիր է ստորագրել։
8. Սերբիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի առաջատարը երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն է։
9. Վաղվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով։