Օրվա լրատվական ամփոփում
1. «Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրե՛ք հորինվածքների այդ բանավեճը». Միքայել Մինասյանը բաց նամակով դիմել է Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին։
2. Կառավարությունն անցնում է աշխատանքային արտակարգ ռեժիմի. գործադիրը կաշխատի օրը 10-ից 12 ժամ ՝ ներառյալ շաբաթ օրերը:
3. Մահացածի փոխարեն քվեարկած հանձնաժողովի անդամին սպառնում է ազատազրկում 2-5 տարի ժամկետով։
4. Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 450 ուսանող ստացավ ուսման վարձի զեղչ։
5. Նովրուզի օրերին «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է 8100 իրանցի։
6. Մյասնիկյան պողոտան փակ կլինի ամբողջ գիշեր՝ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված։
7. Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել Նավալնիին։
8. Ռուսաստանում աղքատների թիվը 2016-ին մոտեցել է 20 միլիոնին։
9. Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։
10. Հետընտրական բողոքի ցույց Բելգրադում՝ նախագահի ընտրությունների արդյունքների դեմ։
11. Սիրիայում երկրորդ քիմիական հարձակումն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով կա 3 զոհ, ավելի քան 25 վիրավոր։
12. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 18 հորիզոնականով։ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում հավաքականը 67-րդն է։