Օրվա լրատվական ամփոփում
1. Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը։
2. «ԵԼՔ» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
3. Ամերիկյան ռազմանավերից 59 Tomahawk հրթիռներ են արձակվել Սիրիայի «Աշ Շայրաթ» ռազմաբազայի ուղությամբ։
4. ՌԴ-ն դադարեցնում է Սիրիայում թռիչքների անվտանգության մասին հուշագիրն ԱՄՆ-ի հետ։
5. Գործընթացները գերտերությունների միջև կընթանան դիվանագիտական հարթությունում, իսկ եթե խոսենք Սիրիայի մասին, ապա կակտիվանա ռազմական իրավիճակը։
Արմեն Պետրոսյան արաբագետ
6. ԱՀԿ-ի տվյալներով՝ Սիրիայի Խան-Շեյխուն քաղաքում քիմիական գրոհի զոհերի թիվը հասել է 84-ի, վիրավորների թիվը՝ 545 է։
7. Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Հաղորդվում է 3 զոհի մասին։
8. Իտալական դատարանը թույլ չի տվել շարունակել Ադրբեջան-Իտալիա գազամուղի շինարարությունը
9. Թբիլիսիում փողոց են դուրս եկել «մաքրության հսկիչները»։ Փողոցներն աղտոտողներն այսուհետեւ կտուգանվեն։
10. Օդի ջերմաստիճանը ապրիլի 9-10-ը կնվազի 4-6 աստիճանով։