90 ՎԱՅՐԿՅԱՆ
08 Apr 2017

Շաբաթվա լրատվական ամփոփում

1. 6-րդ գումարման ԱԺ-ում հայտնվեցին ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը։ 2. «Կոնգրես – ՀԺԿ» դաշինքը Սահմանադրական դատարանում կբողոքարկի ԱԺ ընտրությունների արդյունքները 3. Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը...

1. 6-րդ գումարման ԱԺ-ում հայտնվեցին ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը։
2. «Կոնգրես – ՀԺԿ» դաշինքը Սահմանադրական դատարանում կբողոքարկի ԱԺ ընտրությունների արդյունքները
3. Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը։
4. «ԵԼՔ» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
5. Երևանի ավագանու ընտրություններին Անահիտ Բախշյանը կառաջադրվի «Ելք» դաշինքի ցուցակով:
6. ՀՎԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:
7. Կառավարությունն անցնում է աշխատանքային արտակարգ ռեժիմի. գործադիրը կաշխատի օրը 10-ից 12 ժամ ՝ ներառյալ շաբաթ օրերը:
8. Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի գործով կասկածյալը ծնունդով Ղրղզստանից ՌԴ քաղաքացի է։ Ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի։
9. Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Հաղորդվում է 3 զոհի մասին։
10. Ամերիկյան ռազմանավերից 59 Tomahawk հրթիռներ են արձակվել Սիրիայի «Աշ Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ։
11. ՌԴ-ն դադարեցնում է Սիրիայում թռիչքների անվտանգության մասին հուշագիրն ԱՄՆ-ի հետ
12. Գործընթացները գերտերությունների միջև կընթանան դիվանագիտական հարթությունում, իսկ եթե խոսենք Սիրիայի մասին, ապա կակտիվանա ռազմական իրավիճակը. արաբագետ Արմեն Պետրոսյան։
13. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 18 հորիզոնականով։ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում հավաքականը 67-րդն է։