ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
10 Apr 2017
Հղումներ
Լրատվության մեջ ընդունված է հղում անել այլ լրատվամիջոցների նյութերին: Եթե խոսքը միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի կամ լրատվական գործակալության մասին է, ինչպիսին, օրինակ, BBC-ին կամ ITAR-TASS-ն է, ապա այդ լրատվամիջոցների մասին լրացուցիչ տեղեկություն հայտնելու կարիք չկա, բավական է նշել նրանց անունները:
Իրավիճակն այլ է, երբ հղումը կատարվում է spletnik.ru կայքին: Նման դեպքում խելամիտ է մտնել սկզբնաղբյուր հանդիսացող կայք և հասկանալ, թե ինչքանով հավաստի կարող են լինել այդ լրատվամիջոցի նյութերը: Այս դեպքում, օրինակ, պարզվում է՝ խոսքը բլոգի մասին է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գրել այն, ինչ ցանկանում է: