Օրվա լրատվական ամփոփում
1. ԿԸՀ-ն մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
2. Փարպիում ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել։
3. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «ԵԼՔ» դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն:
4. Դավթաշենում ապօրինի ծառահատման դեպքի առնչությամբ վարչական շրջանի ղեկավարը կդիմի Դատախազություն
5. Ոստիկանությունը հայտնաբերել է Դավթաշեն թաղամասում 23 բարդիները հատած անձին։
6. Կիպրոսի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
7. Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել։
8. Եգիպտական Տանտա քաղաքի եկեղեցում ռումբի պայթյունից զոհվել է մոտ 30 մարդ, 70-ը` վիրավորվել։ Հայտարարվել է արտակարգ դրություն 3 ամսով։
9. Իսրայելը փակել է Եգիպտոսի հետ սահմանը։ Սինայի թերակղզում ահաբեկչությունների մեծ հավանականության պատճառով։
10. Ստոկհոլմի ահաբեկչության կասկածյալը «Իսլամական պետության» համակիր է։
11. Պրեմիեր լիգայի ամենաարագ գոլը 2-րդ խաղակեսում. Մխիթարյանը գոլի հեղինակ է դառնում 45-րդ վայրկյանին: