Օրվա լրատվական ամփոփում
1. «ՕՐՕ» դաշինքը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։
2. Քննության ենթակա ընտրախախտումների դեպքով հարուցվել է 15 քրեական գործ։
3. Դավթաշենում 29 ծառ հատած քաղաքացին ձերբակալվել է. վնասի չափը կազմում է 2 մլն 860 հազար ՀՀ դրամ։
4. «Այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն». նախագահն արձագանքել է Դավթաշենում ծառահատման դեպքին։
5. Թիվ 127 դպրոցի երկու աշակերտ ինքնավնասման փորձ է կատարել։
6. Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել.
13 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
7. ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
8. Ստոկհոլմի ահաբեկչության կասկածյալ Ռահմաթ Ակիլովը ընդունել է մեղքը։
9. Լապշինը բողոքարկել է կալանքը երկարաձգելու Բաքվի դատարանի վճիռը:
10. Պայթյուն Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում. հաղորդվում է 1 զոհի և 5 վիրավորի մասին։
11. Թուրքիան 556 կմ երկարությամբ բետոնե պատ է կառուցել Սիրիայի սահմանին։
12. Օդի ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա 5-6 աստիճանով։