“Chessfimee” հավելված
Մոտ մեկ տարի առաջ Fimetech-ում ստեղծեցին “Chessfimee” հավելվածը, որը Հայաստանի երկու հաջողակ ոլորտների՝ շախմատի և տեղեկատվական տեխնոլոգիաների համադրությունն է: Անվճար հավելվածն իրականացնում է շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն։
Սկզբում հավելվածը չուներ բիզնես նպատակներ, սակայն իրավիճակը փոխվում է Google play-ում տեղադրվելուց երկու ամիս անց: Այդ ժամանակամիջոցում հայկական հավելվածն ավելի շատ են ներբեռնում, այն ավելի բարձր վարկանիշ եւ ավելի շատ դրական մեկնաբանություններ է ունենում, քան իր միակ մրցակից կանադական ընկերությունը: Եւ հենց այդ ժամանակ էլ թիմը սկսում է մտածել այն բիզնես նախագծի վերածելու մասին:
Հայաստանյան շուկայի չորս տոկոս օգտատերերից մեկն էլ՝ հավելվածի ստեղծման գլխավոր մեղավոր Մենուան է: Մենուայի և իր դասընկերների համար «Շախմատ» առարկայի դասապատրաստման գլխավոր օգնականը դարձել է “Chessfimee” հավելվածը:
Այժմ հավելվածի 4-5 հոգանոց թիմն աշխատում է ստարտափն ավելի ֆունկցիոնալ դարձնելու ուղղությամբ, նոր գաղափարներից շատերն արդեն կյանքի են կոչվում, իսկ առաջիկա անելիքներից մեկն էլ՝ ստարտափի անվանափոխությունն է: