ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
18 Apr 2017

Դատ՝ «լայքելու» համար

Կան երկրներ, որտեղ լայքելու համար նույնիսկ դատում են, ընդ որում, դրանք ոչ միայն տոտոլիտար, այլև ժողովրդավարական երկրներ են:

 

«Լայքել»-ը դարձել է մեր առօրյայում հաճախակի կրկնվող գործողություններից: Օրական մեր կատարած «լայքերի» թիվը կարող է հասնել անգամ հարյուրների: Երբեմն այդ գործողությունը կրկնում ենք մեխանիկորեն, առանց խորապես ուսումնասիրելու, թե ինչ ենք լայքում:

 Կան երկրներ, որտեղ լայքելու համար նույնիսկ դատում են, ընդ որում, դրանք ոչ միայն տոտոլիտար, այլև  ժողովրդավարական երկրներ են: Ինչո՞ւ. որովհետև սոցցանցերը «լայքը» դիտարկում են նաև որպես տարածելու փորձ, և օգտատիրոջ էջում այդ նյութերը հայտնվում են որպես իր ընկերների կողմից հավանության արժանացած նյութեր: Հետևաբար, յուրաքանչյուր նյութ հավանելուց առաջ մի պահ մտածեք, արժե՞ նպաստել դրա տարածմանը, թե՞ ոչ: