Օրվա լրատվական ամփոփում
1.Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս է եկել գնումների և չի վերադարձել։ Լոշմանովը զինված չէ: Որոնողական աշխատանքները շարունակվում են։
2.Կնքվեց Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագիրը։
3.Հայաստանում ԵՄ դեսպանն այցելել է «Ելք»-ի կենտրոնական գրասենյակ։
4.Դպրոցներում կդասավանդվի մեդիագրագիտություն։
5.Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը կանվանակոչվի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով։
6.Սյունիքում ապօրինի ծառահատման դեպքով հարուցվել է քրգործ:
7.Հայաստանից ուղիղ թռիչքներ կիրականացվեն դեպի Իսրայել:
8.Զախարովան չի բացառել Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը։
9.Նիդեռլանդների մի շարք քաղաքներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։
10.Կալիֆոռնիայի նահանգային սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով բանաձև է ընդունել։
11.Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքների դեմ։
12.Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի դեմ։
13.Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։