Շաբաթվա լրատվական ամփոփում
1. Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:
2. «Տարոն Մարգարյան-Նիկոլ Փաշինյան բանավեճի սցենար այս փուլում չենք քննարկում». Շարմազանով։
3. Գյումրու 102-րդ ռազմաբազայի կորած զինծառայողը հայտնաբերվել է:
4. ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի ձայնագրության փաստի առթիվ:
5. Հայաստանը 1․2 միլիարդ դոլար նոր պարտք կվերցնի:
6. Չնախատեսված վայրերում աղբ թափողները կտուգանվեն:
7. Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքների դեմ:
8. Թուրքիայում ևս 3 ամսով երկարաձգվել է արտակարգ դրությունը։
9. Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի դեմ:
10. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Ընտրությունները նշանակված են հունիսի 8-ին։
11. Ղազախստանում հեղեղումներից ավերվել է մոտ 2 հազար շենք, կա 6 զոհ:
12. Հայաստանի 4 մարմնամարզիկ Եվրոպայի առաջնության եզրափակիչում են։