Օրվա լրատվական ամփոփում
1. Ապրիլի 24-ի երեկոյան ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1997 թվականին ծնված Նարեկ Հարությունյանը։
2. Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան։
3. Դանիել Իոաննիսյանի՝ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ։
4. 100 մլն դոլար բյուջեով «Խոստումը» ֆիլմն ամերիկյան կինովարձույթում առաջին օրերին հավաքել է ընդամենը 4.1 մլն դոլար։
5. «Խստորեն քննադատում ենք թուրք ազգի գոյության խորհրդանիշ համարվող դրոշի նկատմամբ իրականացված արարքը». Անկարան արձագանքել է Երևանում թուրքական դրոշի այրմանը։
6. Դատարանը մերժել է թուրքական ընդդիմության հայցը՝ հանրաքվեի արդյունքները չեղարկելու պահանջով։
7. Մարին Լը Պենը որոշել է թողնել «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնը
8. Սիրիայի Իդլիբ քաղաքում օդուժի հարձակումներից զոհվել է առնվազն 12 մարդ։
9. ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Սիրիայի նկատմամբ։
10. Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ից աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։