Օրվա լրատվական ամփոփում
1. ՍԱՊԾ-ն արգելել է հայտնաբերված ադրբեջանական խնձորի վաճառքը։
2. ՏՄՊՊՀ ուսումնասիրել է բջջային կապի լիցքավորման քարտերի գնի բարձրացումը: Խնդիրն առաջացել է երկրորդային շուկայում` վերավաճառողների պատճառով։
3. ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական է նշանակվել ՎՊ խորհրդի անդամ Սոնա Ղարիբյանը։
4. ՌԴ-ն Հրաչյա Հարությունյանին Հայաստան կարտահանձնի մոտ 2 ամսից։
5. Ապրիլի 28-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
6. ԱՄՆ-ն 77.3 տոկոսով կկրճատի Հայաստանի ֆինանսական օգնությունը։
7. Ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի բնակչին․ ՔԿ։
8. Մյասնիկյան պողոտայից Հերացու փողոց իջնող ճանապարհահատվածը փակ կլինի ժամը 21-ից ՝ պայմանավորված ասֆալտապատման աշխատանքներով։
9. Ռուսաստանում կանխել են ԴԱԻՇ-ի ծրագրած ահաբեկչությունը։
10. ԵՄ դեսպանները հաստատեցին Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը։
11. Մարին Լը Պենն ընտրությունների երկրորդ փուլից առաջ փոխել է քարոզարշավի կարգախոսը. «Ընտրել Ֆրանսիան» :
12. Սիրիայի հյուսիսում մարտեր են ընթանում քրդերի և թուրքական բանակի միջև։
13. Ապրիլի 27-30-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: