Օրվա լրատվական ամփոփում
1. Կրճատել մեքենաների թիվն ու շքեղության մյուս դրսևորումները. վարչապետը՝ նախարարներին։
2. Ձերբակալվել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ՝ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով։
3. Հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը։
4. Կարմիր գծերի տուգանքի համար կսահմանվի նվազագույն շեմ՝ 3 հազար դրամ։
5. Մյասնիկյան պողոտայից Հերացու փողոց իջնող ճանապարհատվածը փակ կլինի ժամը 22:00-ից։
6. Ադրբեջանը ստացել է ռուսական զենքի ու զինտեխնիկայի հերթական խմբաքանակը։
7. Թուրքիայում 9000 ոստիկան է հեռացվել աշխատանքից՝ Գյուլենի հետ կապերի համար։
8. Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է հակակոռուպցիոն պետական գործակալության առնվազն 10 բարձրաստիճան պաշտոնյա։
9. Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ։
10. Մինչև մայիսի 1-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։