Օրվա լրատվական ամփոփում
1. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել։ 1998թ. ծնված Մհեր Արզումանյանը։
2. ՍԴ-ն մերժեց խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։
3. Մոսկվայում ավարտվել է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ հանդիպումը։
4. Փաստաբաններին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական գործ։
5. Freedom House-ը հրապարակել է մամուլի ազատության 2017-ի զեկույցը։ Հայաստանը 63 միավորով զբաղեցնում է 137-րդ տեղը և դասվում է «ոչ ազատ» երկրների շարքին։
6. ԱՄՆ Կոլորադո նահանգն ապրիլի 26-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։
7. Թուրքիայում ընդդիմադիրները դիմել են ՄԻԵԴ՝ բողոքարկելու հանրաքվեի արդյունքները։
8. Գերմանիայի նոր օրենքը. այսուհետեւ պետծառայողներին արգելվում է աշխատավայրում կրել դեմքը փակող հագուստ։
9. Ֆրանսիայում ընթանում են բողոքի ցույցեր միաժամանակ և՛ Մակրոնի, և՛ Լը Պենի դեմ։
10. 5 ձերբակալված, 1 ծանր վիրավոր. Լոնդոնում իրականացվել է հակաահաբեկչական գործողություն։
11. Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք: Նրանք դեմ են, որ խորհրդարանի խոսնակ է ընտրվել էթնիկ ալբանացի Թալաթ Ջաֆերին։