Օրվա լրատվական ամփոփում
1. 2 զոհ Արցախում անցնող շաբաթվա ընթացքում. հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում են ստացել 1997 թ. ծնված Նարեկ Հարությունյանը և 1998թ. ծնված Մհեր Արզումանյանը։
2. ՍԴ-ն մերժեց խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։
3. Freedom House-ը հրապարակել է մամուլի ազատության 2017-ի զեկույցը։ Հայաստանը 63 միավորով զբաղեցնում է 137-րդ տեղը և դասվում է «ոչ ազատ» երկրների շարքին։
4. Ձերբակալվել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ՝ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով։
5. ՌԴ-ն Հրաչյա Հարությունյանին Հայաստան կարտահանձնի մոտ 2 ամսից։
6. ԱՄՆ-ն 77.3 տոկոսով կկրճատի Հայաստանի ֆինանսական օգնությունը։
7. Դավթաշենում ծառերն ապօրինաբար հատելու համար կալանավորված Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել։
8. Կարմիր գծերի տուգանքի համար կսահմանվի նվազագույն շեմ՝ 3 հազար դրամ։
9. Հայտնի են «Ավրորա» մրցանակի հավակնորդները։
10. Ադրբեջանը ստացել է ռուսական զենքի ու զինտեխնիկայի հերթական խմբաքանակը։
11. ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Սիրիայի նկատմամբ։
12. Ֆրանսիայում ընթանում են բողոքի ցույցեր միաժամանակ և՛ Մակրոնի, և՛ Լը Պենի դեմ։