Օրվա լրատվական ամփոփում
1. ԿԸՀ-ն որոշեց նորընտիր Ազգային ժողովի վերջնական տեսքը: Չեղյալ հայտարարվեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած այն 12 թեկնածուների ինքնաբացարկի դիմումները, որոնք պահանջել էին իրենց մանդատները:
2. Ապրիլի 2-ի խորհդարանական ընտրությունների ընտրախախտումների փաստով հարուցվել է 19 քրեական գործ:
3. Փակ շուկայի հետնամասը վերածվել է «առնետանոցի»: Փաշինյանը հիշեցնում է Սամվել Ալեքսանյանի խոսքը:
4. Ազգային վիճակագրական ծառայության տվյալով՝ 1995-2016 թթ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առևտրի ծավալը կազմել է 68 հազար 300 ԱՄՆ դոլար:
5. Գյումրիում ռուսական ռազմաբազայի բնակսպասարկման ոլորտի մոտ 100 աշխատակից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը:
6. Քաբուլում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, կան մոտ երեք տասնյակ վիրավորներ:
7. Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: ԵՄ ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ահազանգում է մամուլի ազատության նկատմամբ «ավելի հաճախակի դարձած հարձակումների» մասին:
8. Ջուլիան Ասանժը, Ջոն Էվանսը եւ այլք «Ժխտման ճարտարապետները» նոր ֆիլմով պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
9. Երևանում երիտասարդ զույգը հնգյակ է ունեցել՝ 4 աղջիկ և 1 տղա: