Օրվա լրատվական ամփոփում
1. Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է։
2. Ադրբեջանից ապօրինի ներկրված գյուղմթերքի պատճառով պետությանը պատճառվել է շուրջ 6,6 մլն ՀՀ դրամի վնաս։
3. «Բիլայն Արմենիան» զգուշացնում է +38765744399 հեռախոսահամարին հետադարձ զանգ չկատարել` միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար։
4. Գյումրիում ռուսական ռազմաբազայի բնակսպասարկման ոլորտի մոտ 100 աշխատակից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը:
5. Արցախ այցելելու համար իտալացի և սլովակ երաժիշտները հայտնվել են Բաքվի սև ցուցակում:
6. Իրանում ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվել է առնվազն 35 մարդ:
7. Ջուլիան Ասանժը, Ջոն Էվանսը եւ այլք «Ժխտման ճարտարապետները» նոր ֆիլմով պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
8. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լե Պենի վրա հավկիթներ են նետել:
9. Կոսովոյի ընդդիմությունը կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել։
10. Չինաստանը կրկին փոշով է պատվել: Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է նորման 20 անգամ:
11. ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը. Հայաստանը 67-րդն է։